Ադրբեջանական և թուրքական մամուլով Խաչատուր Սուքիասյանի մասին ֆեյք լուրեր են տարածվել․ Աննա Մկրտչյան

Ադրբեջանական և թուրքական մամուլով Խաչատուր Սուքիասյանի մասին ֆեյք լուրեր են տարածվել․ Աննա Մկրտչյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը գրում է․

«Քիչ առաջ ադրբեջանական haqqin az լրատվականը, հղում անելով թուրքական haber sol org tr կայքին, լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։

Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ ՀԷՑ-ի վաճառքի և ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի՛ բանակցել, չի՛ էլ բանակցելու։

Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող , պատվեր կատարող հայկական լրատվականները և նախկին ռեժիմի քարոզիչները։

Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են. այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքիասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում