Կառավարության նիստում հավանություն տրվեց և ԱԺ ուղարկվեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի փոփոխության նախագիծը

Կառավարության նիստում հավանություն տրվեց և ԱԺ ուղարկվեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի փոփոխության նախագիծը

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց և ԱԺ ուղարկվեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի փոփոխության նախագիծը, որով Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում սովորելու համար տարկետում ունեցող կամ ստացող քաղաքացիները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո տարկետում ստանալ նաև առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար, որից հետո կազատվեն զինծառայությունից: Սա հնարավորություն կտա արտերկրի հեղինակավոր բուհերն ավարտած և բարձր որակավորում ունեցող մասնագետներին ներգրավել պետության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներ՝ իրենց մասնագիտական աշխատանքն անելու և նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում