Ուժգին պայթյուն Սոմալիի մայրաքաղաքում. կան տասնյակ զոհեր, 40 տուժած
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ ռեստորանում, ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Նշվում է, որ նվազագույնը 20 մարդ է զոհվել, կա 40 տուժած:
Ականատեսների խոսքերով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ մոտեցել է ռեստորանին: Պայթյունից հետո կրակոցներ են լսվել: Դեպքի վայրը և դրան հարող փողոցները ոստիկանական ուժերը շրջափակել են:
Հաղորդվում է, որ նախորդ տարի Սոմալիի մայրաքաղաքում զինյալները հարձակում էին գործել հյուրանոցի վրա: Այդ ժամանակ նույնպես ամեն ինչ սկսվել էր պայթյունից և ավարտվել պատանդառմամբ
Կարծիքներ