Արցախի կառավարման համակարգում ավելացել է նոր ծառայություն,անվանափոխվել են նախարարություններ

Արցախի կառավարման համակարգում ավելացել է նոր ծառայություն,անվանափոխվել են նախարարություններ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

Համաձայն հրամանագրի՝

աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության,

էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել ֆինանսների նախարարությանը,

պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել է պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ նյութական վնասների հարցերի կոմիտեն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում