ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա են գրանցել Դոնբասի բնակելի շրջանում

 ԼԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա են գրանցել Դոնբասի բնակելի շրջանում

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական միլիցիան ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզա-դեպքային մեկ մեքենա Է գրանցել Կիեւի կողմից վերահսկվող Լուգանսկոյե ավանի բնակելի շրջանում, Դոնբասի շփման գծի մերձակայքում: Այդ մասին լրագրողներին փետրվարի 10-ին հայտարարել են ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Լուգանսկն ու Դոնեցկը քանիցս ուկրաինացի ուժայիններին մեղադրել են շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերում զրահատեխնիկա եւ Մինսկի համաձայնություններով արգելված սպառազինություն տեղակայելու մեջ:

«Խախտելով լրացուցիչ միջոցառումների երրորդ կետը՝ հակառակորդը շարունակում Է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքների բնակավայրերում»,-հայտարարել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ժողովրդական միլիցիան ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզա-դեպքային մեկ մեքենա Է գրանցել Լուգանսկոյե ավանի բնակելի շրջանում, որը գտնվում Է շփման գծի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում