Ինչպե՞ս պետք է աշխատեն վարսահարդարները, որպեսզի խուսափեն կորոնավիրուսով վարակվելուց
Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար վարսահարդարները պետք է հրաժարվեն հաճախորդների հետ զրուցելու սովորությունից: Այս մասին ասվում է National Hair and Beauty Federation-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, աշխարհի շատ երկրներում սահմանափակումներն արդեն հանվում են, եւ շատ բիզնեսներ վերադառնում են աշխատանքի:
Շատ վարսավիրներ հաճախ երկար զրուցում են հաճախորդների հետ, հատկապես՝ մշտական: Հենց այդ պատճառով վարսահարդարներին խորհուրդ է տրվում լռել աշխատանքի ժամանակ:
Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի մեջ պարունակվող աէրոզոլային մասնիկները թափանցում են օդի մեջ ոչ միայն հազի եւ փռշտոցի միջոցով, այլ նաեւ զրույցի ժամանակ:
Կարծիքներ