Մխիթարյան. Ուրախ եմ, որ ամրագրեցինք մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում

Մխիթարյան. Ուրախ եմ, որ ամրագրեցինք մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր համազգեստը: Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել:

Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ 3:2 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում