«Մտածում էի՝ այս նեգրի հետ մի բան այն չէ». Միշել Օբաման հարցազրույց է վերցրել ամուսնուց՝ վերհիշելով երիտասարդ տարիները

«Մտածում էի՝ այս նեգրի հետ մի բան այն չէ». Միշել Օբաման հարցազրույց է վերցրել ամուսնուց՝ վերհիշելով երիտասարդ տարիները

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Spotify հարթակում փոդքասթ է վարում: Հատկանշական է, որ փոդքասթի առաջին դրվագի հյուրը եղել է ամուսինը՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամուսինները քննարկել են տարբեր թեմաներ, վերհիշել մանկությունը, երիտասարդ տարիներն, իրենց առաջին հանդիպումը:

«Դու ամեն ինչի կարող էիր հասնել քո ակադեմիական նվաճումների շնորհիվ, դու համար մեկ ուսանողն էիր Harvard Law Review-ում և դրա առաջին սևամորթ նախագահը»,-տրվելով հուշերին՝ ասել է Միշել Օբաման, ինչին ի պատասխան ամուսինը նկատել է.«Ահա, թե ինչու սկսեցիր հետս հանդիպել: Կարծում էիր՝ ես քո կանաչ լույսն եմ, չէիր պատկերացնում, որ դուրս կգամ ու այլ ուղղությամբ կգնամ»:

«Այնպիսի տպավորություն էր, որ դու փախչում ես փողից, և ես մտածում էի՝ այս նեգրի հետ մի բան այն չէ»,-ծիծաղելով շարունակել է Միշել Օբաման:

Զրույցի վերջում նախկին նախագահը կնոջը շնորհակալություն է հայտնել իրեն հրավիրելու համար:

Միշել Օբամայի հետագա հյուրերի ցանկի մասին տեղեկություն չկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում