Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Գյումրիում քննարկվել են Համահայկական ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքները

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Գյումրիում քննարկվել են Համահայկական ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը:

Հաջորդիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ, որտեղ տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը:

Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու միջոցառման ծրագրին առնչվող մանրամասներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում