ԿՀՎ նախագահի թեկնածուն Չինաստանին անվանել է ԱՄՆ ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակիցը
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի թեկնածու Ուիլյամ Բյորնսը հայտարարել է Միացյալ Նահանգների ամենամեծ աշխարհաքաղաքական մրցակցի անունը: Նրա կարծիքով, այդ մրցակիցը Չինաստանն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Պեկինի հետ մրցելը Վաշինգտոնի համար տասնամյակի խնդիրը կդառնա:
«Ինչպես ընդգծել է Բայդենը, մրցակից Չինաստանը կլինի մեր ազգային անվտանգության բանալին գալիք տասնամյակներում», - ասել է Բյորնսը:
Կարծիքներ