Հոլանդը կլինի այս տասնամյակի աստղը. Մինո Ռայոլա
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է նրա ապագայի մասին:
«Հասկանալի է, որ բոլորը Հոլանդին նայում են որպես ապագայի աստղի: Դժվար է անել այն, ինչ նա անում է իր տարիքում: Նա կլինի այս տասնամյակի աստղը: Հիմա բոլորը նոր սերնդի աստղեր են փնտրում: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարզական տնօրեն, ով կարող է ասել. «Հոլանդն ինձ չի հետաքրքրում»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Կարծիքներ