Պետք է լրջորեն քննարկվի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը. Թաթուլ Հակոբյան

Պետք է լրջորեն քննարկվի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքում գրում է.

«Նոր ԱՂԵՏ-ից կարող ենք խուսափել, եթե...

Միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, եթե կուզեք՝ հիմնականը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակում էր:

Ես դեռևս իմ ամբողջ տեղեկատվությունը չեմ ուզում հրապարակայնացնել այս թեմայով, նաև թե ինչ է տեղի ունեցել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին, վաղը Ալիք-ում կգրեմ, բայց եթե ուզում ենք խուսափել նոր ԱՂԵՏ-ից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ այս օրերին շատ չի երևում, ՉՊԵՏՔ Է նոր սխալ թույլ տա և օրինակ, Վարդան Օսկանյանին նշանակի Արցախի արտգործնախարար:

Ավելին, եթե ուզում ենք այս իրավիճակը լիցքաթափել, գոնե մեր կողմից քայլեր կատարել լիցքաթափման ուղղությամբ և 120 հազար հայերի շնչելու հնարավորություն տանք, իսկ Հայաստանին՝ նոր ԱՂԵՏ-ից խուսափել, ապա պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը:
Այս գրության հետ կապված, խնդրեմ, հայրենասիրական հեքիաթներ չպատմեք, իսկ մնացյալի մասին՝ Ալիքի իմ սյունակում՝ վաղը»։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում