Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը երկկողմանի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը (մոտ 53-րդ կմ) երկկողմանի փակ է, երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարծիքներ