Լուրը, բնականաբար, հիմնովին սուտ է, անգամ համացանցում դրա մասին հակափաստարկները բազմաթիվ են. Չախոյան

Լուրը, բնականաբար, հիմնովին սուտ է, անգամ համացանցում դրա մասին հակափաստարկները բազմաթիվ են. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած այն լուրը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականը ոչ մի անգամ Ծիծեռնակաբերդ չի բարձրացել:

Չախոյանի գրառումը՝ ստորև.

«Սա այն մասին, թե որքան սուտ ու փուչ կարող է լինել իրեն ընդդիմադիր հայտարարած այս լրատվամիջոցը։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կեղծ լուր են տարածել, թե իբր Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018-ը ոչ մի անգամ չի այցելել Ծիծեռնակաբերդ։ 

Լուրը, բնականաբար, հիմնովին սուտ է, անգամ համացանցում դրա մասին հակափաստարկները բազմաթիվ են, օրինակ՝ կից լուսանկարում դեռևս 2017 թվականի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ծիծեռնակաբերդ այցելության կադրերն են, անգամ հարցազրույց է տվել։

Հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում