Պելեգրինին կարող է կարիերան շարունակել Լացիոյում
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լուկա Պելեգրինին կարող է կարիերան շարունակել «Լացիոյում», Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները ցանկանում են վարձակալել 24-ամյա իտալացուն՝ պայմանագիրը 8 միլիոն եվրոյով գնելու տարբերակով։
Պելեգրինին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Ֆրանկֆուրտի Այնտրախտում և Լացիոյում: Ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում և 6 դեղին քարտ։
Կարծիքներ