ՀԱՀ-ում ներկայացվել է օրինագիծ, որը կնոջը միանգամից մի քանի ամուսին ունենալու իրավունք է տալիս

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը հրապարակել է ամուսնության բարեփոխումների օրինագիծը, որը կնոջը տալիս է միաժամանակ մի քանի ամուսին ունենալու իրավունք: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Jacaranda FM տեղական ռադիոկայանը:
Ներքին գործերի նախարարության պատրաստած փաստաթուղթը նպատակ ունի ապահովելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում կանանց և տղամարդկանց սոցիալական հավասարությունը, քանի որ գործող օրենսդրությունը վերջիններիս թույլ է տալիս միաժամանակ ունենալ մի քանի կին, նշում է ռադիոկայանը: Այսպիսով, երկրի նախորդ նախագահ Ջեյքոբ Զուման օրինականորեն չորս կին ունի:
«Պոլիանդրիան օրինականացնելու որոշումը՝ կնոջ իրավունքը միանգամից մի քանի ամուսին ունենալու մասին, կայացվել է գենդերային հավասարության հարցը մանրակրկիտ քննարկելուց հետո», – ընդգծված է ՆԳՆ օրինագծին կից մեկնաբանության մեջ: – Օրենքը պետք է վերաբերվի տղամարդկանց և կանանց հավասարապես ամուսնության հարցում, ինչպես դա պահանջում է Հարավաֆրիկյան Սահմանադրությունը: Երկրում բազմակնության առկայությունը պահանջում է, որ կնոջը նման իրավունք տրվի՝ թույլ տալով նրան օրինականորեն ունենալու մի քանի ամուսին»:
Այս պահին հանրային ամուսնության մասին նոր օրենքի նախագիծը քննարկման է դրվել:
«Այս քննարկումը կարող է որոշակի անհարմարություն առաջացնել, բայց միևնույն ժամանակ այն կխթանի երկխոսությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային հանրության շրջանում»,- ասել են նախարարությունից:
Հանրային քննարկումը կտևի մինչև հունիսի վերջ:
Կարծիքներ