Սիրիայի Հասեքե նահանգի հարավում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է

Սիրիայի Հասեքե նահանգի հարավում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է

Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Հասեքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում: 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ikhbaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով գնդակոծության ենթարկված ամերիկյան ռազմական օբյեկտի կողմից ծուխ է երկինք բարձրանում։ Հնարավոր կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել: 

Ալ-Շադդադին գտնվում է Էլ Ջեբսի նավթահանքի մոտ: Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել ռազմակայանի վրա հարձակման փաստը:

Հունիսի 11-ին Ալ-Շադդադի վայրէջքի ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, տուժել են 22 զինծառայողներ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վարկածներից մեկի համաձայն ՝ ուղղաթիռն ընկել է գետնից արձակված հրթիռի հարվածից հետո:

2015 թվականից ի վեր ԱՄՆ-ն ինը ռազմաբազա է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որոնցից ամենամեծը գտնվում է Թել Բեյդարում ՝ Հասեքե վարչական կենտրոնից հյուսիս (Դամասկոսից 620 կմ հեռավորության վրա):

Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես անօրինական օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական հարստությունների թալանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում