Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի եզրին․ կա զոհ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) գլխիվայր հայտնվել է ավտոճանապարհի եզրին, ինչի հետևանքով, ուղևոր՝ Ա․ Հ․-ն (ծնված 1961 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորներ Մ․ Հ․-ն (ծնված 2018 թ․), Ն․ Հ․-ն (ծնված 2018 թ․), Տ․ Մ․-ն (ծնված 1984 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Կարծիքներ