Արտյոմ Ղալաչյանը՝ ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնության բրոնզե մեդալակիր
Փետրվարի 10-14-ը ձյուդոյի մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց առաջնության վարկանիշային մրցաշարին։Այս մասին հայտնում է Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիան:
66 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Ղալաչյանը (Մալաթիա-Սեբաստիա ՄՀԿ, մարզիչ՝ Կարեն Աղաջանյան), հաղթելով 5 գոտեմարտում, նվաճել է բրոնզե մեդալ։
Կարծիքներ