Ուղիղ եթերի ժամանակ կադրում չերևացող մանկահասակ երեխային հարվածող կինը հայտնաբերվել է
Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ