Հանրահայտ բրենդների կողմից թողարկված կարմիր ապրանքատեսակներից ձեռք բերված հասույթը փոխանցվում է Աֆրիկայում ՄԻԱՎ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդին
Գիտե՞ք, որ հանրահայտ բրենդների կողմից թողարկված կարմիր ապրանքատեսակներից (Product Red) ձեռք բերված հասույթը փոխանցվում է Աֆրիկայում ՄԻԱՎ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդին։
Գաղափարը պատկանում է հանրահայտ U2 ռոք խմբի վոկալիստ Բոնոյին և Բոբբի Շռայվերին։ Նրանց կողմից 2006 թվականին ստեղծված Product Red նախաձեռնությանը միացել են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Nike-ը, American Express-ը, Apple-ը, Coca-Cola-ն, Starbucks-ը, Converse-ը, Electronic Arts-ը, Head-ը, Gap-ը, Armani-ն և այլ կազմակերպություններ։ Յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ստեղծում է ապրանք Product Red անունով և հասույթի մի մասը փոխանցվում է նշված ֆոնդին։ Օրինակ կարմիր iPhone 7-ը, որը լայն տարածում գտավ սոց ցանցերում, Apple Inc.-ի և Product Red-ի համագործակցության արդյունք է։
Այսինքն ցանկացած մարդ, ով գնում է այս հեռախսոսը ուղղակիորեն իր ներդրումն է ունենում Աֆրիկայում ՄԻԱՎ-ի, թոքախտի և մալարիայի բուժման ու կանխարգելման գործում։
Կարծիքներ