ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած զոհերի թիվը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած զոհերի թիվը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհերի թիվը: Նման տվյալներ է բերում NBC News- ը:

Նշվում է, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին գրանցվել է ավելի քան 292,098 մահ: Մինչդեռ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարտի դաշտում 291 557 մարդ է զոհվել: Եվս 113.842 ամերիկացի զոհվել է պատերազմի ընթացքում՝ ոչ մարտական գործողությունների արդյունքում:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում 15,6 միլիոն մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որոնցից ապաքինվել է 5,9 միլիոնը: Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեպքերի թվով շարունակում է աշխարհում առաջին երկիրը մնալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում