«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում քննչական գործողություններն ավարտվել են. ինչպիսին են արդյունքները

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում քննչական գործողություններն ավարտվել են. ինչպիսին են արդյունքները

«Reebok» և «Gold’s gym» սպորտային ակումբներում քննչական գործողությունները ավարտվել են,  ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Մարզասրահների բնականոն գործունեությունը շարունակվում է»,- հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն գործողություններ էր իրականացնում «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում