ՌԴ ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Ճապոնիային՝ Կուրիլյան կղզիների հետ կապված սադրիչ ցուցահանդեսի պատճառով
Տոկիոյում դեկտեմբերի սկզբին Կուրիլներին նվիրված, «Տարածք և ինքնիշխանություն» վերտառությամբ ցուցահանդեսի բացումից հետո ՌԴ ԱԳՆ-ն զրույցի է կանչել Ճապոնիայի դեսպանատան ղեկավար կազմի դիվանագետներից մեկին։ Նրան հիշեցրել են նաև, որ Մոսկվան նմանատիպ միջոցառում անցկացնելու համար բողոք էր հղել նաև անցած տարի։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև ասվում է, որ «կազմակերպիչները կրկին դիմել են սադրիչ քայլի՝ «կրկին չկարողանալով ցուցանմուշների շարքում տեղ գտնել այնպիսի փաստաթղթերի համար, ինչպիսիք են 1945 թվականի Կապիտուլյացիայի մասին ակտը, ըստ որի՝ Ճապոնիան պարտավորվել է ազնվորեն կատարել 1945 թ. Պոտսդամի հռչակագրի պայմանները, Սան Ֆրանցիսկոյի 1951 թվականի խաղաղության պայմանագիրը, որով Տոկիոն հրաժարվել է Կուրիլների հանդեպ բոլոր հավակնություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը, որով ամրագրված է ՌԴ-ի ինքնիշխանությունն այդ կղզիների նկատմամբ»։
Կարծիքներ