Բայդենի օգնականը մտադիր է այցելել Իսրայել՝ Իրանի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու

Բայդենի օգնականը մտադիր է այցելել Իսրայել՝ Իրանի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը հաջորդ շաբաթ կմեկնի Իսրայել՝ խորհրդակցելու  Թեհրանի միջուկային համաձայնագրի շուրջ: ՏԱՍՍ-ի հաղորմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալը ՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների աղբյուրները։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Սալիվանը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի հրեական պետության վարչապետ Նաֆտալի Բենեթի, արտգործնախարար Յաիր Լապիդի, ինչպես նաև պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Բենի Գանցի հետ։ Բացի այդ, սպասվում է, որ Բայդենի օգնականը խորհրդակցություններ կանցկացնի պաղեստինցի պաշտոնյաների հետ։

Ինչպես նշվում է նյութում, Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը կարող է համաձայնվել Թեհրանի հետ նման համաձայնագրերի, որոնցում Իրանի դեմ պատժամիջոցները կթուլանան, սակայն միջուկային ծրագրի զարգացման գործում նրա ձեռքբերումները կմնան։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում