Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ Ասանժի աջակցության ցույց է տեղի ունեցել

Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ Ասանժի աջակցության ցույց է տեղի ունեցել

Երկուշաբթի Նյու Յորքում ցույց է տեղի ունեցել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնման դեմ։ Այն հեռարձակվել է YouTube վիդեոհոսթինգով։ Այս մասին հյատնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները հավաքվել էին Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն WikiLeaks-ի հիմնադրի պաստառներով։ «Ազատություն Ջուլիան Ասանժին», - գրված է դրանցից ամենամեծին:

Հանրահավաքի մասնակիցները վրդովմունք են հայտնել Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանի որոշման առնչությամբ, որը նախկինում բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքն ընդդեմ Ասանժի ԱՄՆ արտահանձնման։ Նրանք նաև դժգոհեցին, որ ամերիկյան և բրիտանական խոշոր լրատվամիջոցները խուսափում են լուսաբանել ավստրալացուն աջակցող իրադարձությունները: Ցույցին մասնակցած ակտիվիստների թվում էին բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը, դերասանուհի Սյուզան Սարանդոնը և այլք։ Հանրահավաքը տեւել է մոտ մեկ ժամ։

Դեկտեմբերի 10-ին Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը՝ WikiLeaks-ի հիմնադիրին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ։ Այժմ գործը կվերադարձվի առաջին ատյան՝ Վեսթմինսթերյան մագիստրատուրայի դատարան, որը նախկինում որոշում էր կայացրել, որ 50-ամյա ավստրալացուն չի կարող արտահանձնվել ԱՄՆ՝ ինքնասպանության վտանգի պատճառով։ Փաստաթղթում նշվում է նաև, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է մնա կալանքի տակ։ Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը խոստացել է վիճարկել դատարանի որոշումը՝ այն անվանելով վտանգավոր և չհիմնավորված, ինչպես նաև արդարադատության կոպիտ սխալ։

ԱՄՆ-ում, մասնավորապես, WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենամեծ դեպքի հետ կապված հանցագործությունների մեջ։ Ընդհանուր առմամբ առաջադրված մեղադրանքների համաձայն՝ WikiLeaks-ի հիմնադիրին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում