Իրանն ու Եգիպտոսը մտադիր են վերականգնել ավիահաղորդակցությունը

Իրանն ու Եգիպտոսը մտադիր են վերականգնել ավիահաղորդակցությունը

Իրանն ու Եգիպտոսը մտադիր են մեկուկես ամսից վերականգնել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 2-ին հաղորդել Է իրանական Tasnim գործակալությունը:

«Առաջին իրանցի զբոսաշրջիկները Եգիպտոս կմեկնեն առաջիկա 45 օրվա ընթացքում։  Խորհրդանշական է, որ առաջին չվերթն իրականացվելու է անմիջապես Թեհրանի և Կահիրեի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում