Իրանին վերագրվող անօդաչու թռչող սարքերի՝ ՌԴ մատակարարման պատճառով ԵՄ երկրները կխախտեն միջուկային համաձայնագիրը

Իրանին վերագրվող անօդաչու թռչող սարքերի՝ ՌԴ մատակարարման պատճառով ԵՄ երկրները կխախտեն միջուկային համաձայնագիրը

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են օգտագործել Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ենթադրյալ մատակարարումը որպես միջուկային համաձայնագրի պայմանները խախտելու պատրվակ։ Այս մասին կիրակի հայտնել է The Guardian-ը։

Նշվում է, որ եվրոպական երկրները չեն պատրաստվում Իրանից հանել բալիստիկ հրթիռների հետազոտման, մշակման և արտադրության սահմանափակումները, որոնց ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին՝ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համախմբման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն:

Ինչպես նշում է The Guardian-ը, Եվրաեռյակը գործարքը խախտելու ևս մեկ պատճառ է համարել արևմտյան մամուլում Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր մատակարարման մասին ենթադրությունները։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանի իշխանությունների արձագանքը եվրոպական երկրների որոշմանը «մնում է անհասկանալի»։

Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ եվրոպացի դիվանագետներն Իրանին տեղեկացրել են, որ հանրապետության հրթիռային ծրագրի դեմ պատժամիջոցները պահպանվելու են։ Հակաիրանական սահմանափակումների երկարաձգումը կլինի եվրոպական երեք երկրների կողմից միջուկային համաձայնագրի պայմանները չկատարելու առաջին նշանակալից օրինակը, գործակալությանը ասել էր Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Հենրի Ռոմը։ Պատժամիջոցները պահպանելու որոշումը պետք է հաստատեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրները, սակայն այս հարցը դեռ չի քննարկվել։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս մերժել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի մասին մատակարարումների վարկածները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները անհեթեթություն է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության ինքնաթիռներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտգործնախարարն ասել էր, որ հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում