Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ այսօր կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝
Հովհաննես Թովմասյան,
Հովհաննես Մովսիսյան,
Արմեն Սարգսյան,
Ռուդիկ Տեր–Գալստյան»։
Կարծիքներ