Ներկայացվել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հաշվետվությունները
ուղղություններով՝ թե՛ խոհարարների, թե՛ տնօրենների համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվելու դասղեկների հետ:
Դպրոցներում նաև կազմակերպվում են ինտերակտիվ ներկայացումներ առողջ սննդի մասին: Առաջին ներկայացումը տեղի է ունեցել Աշտարակի թիվ 4 դպրոցում:
Նշվել է, որ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի «Սնուցում և ֆիզիկական ակտիվություն» բաղադրիչի՝ 6-րդ և 8-րդ դասարաններում փորձարկումը դրական է ընդունվել դպրոցներում, ինչի արդյունքում տարեցտարի ծրագիրը կկատարելագործվի:
Դպրոցամերձ ջերմատների և ինտենսիվ այգիների վերաբերյալ կարևորվել է ոլորտում օրենսդրական կարգավորում ունենալու անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի գործընթացը:
Նիստի ավարտին որոշվել է առաջարկները քննարկել աշխատանքային կարգով և ընթացք տալ` ըստ անհրաժեշտության:
Նիստի մասնակիցներն արված աշխատանքների հաշվետվությունները գնահատել են գոհացուցիչ և հաստատել դրանք:
Կարծիքներ