Լավրովը պատասխանել է «Sputnik V» դեղամիջոցի վերաբերյալ ԱՄՆ կասկածներին

Լավրովը պատասխանել է «Sputnik V» դեղամիջոցի վերաբերյալ ԱՄՆ կասկածներին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին ՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը կասկածի տակ դնելու համար,հաղորդում է  РИА Новости-ն:

Դիվանագետը մեկնաբանել է ամերիկյան վարչակազմի այն հայտարարությունը, թե դեղը ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գործիք է, որը նախատեսված է այլ երկրներ Ռուսաստանից կախվածության մեջ դնելու համար:

«Դե, ինչ կարող եմ ասել․․․Եթե երկրների միջև բնականոն բարեկամական հաղորդակցությանը հակազդելու ոչինչ չկա, և միակ բանը, որ կարելի է ասել այդ առթիվ՝ նման հայտարարություններն են, ցավալի է »,-ասել է Լավրովը:

Նախարարն ընդգծել է, որ ռուսական պետության հարաբերություններն արտասահմանյան գործընկերների հետ կառուցվում են «փոխադարձ ձգողականության» հիման վրա և զարգանում են ՝ անկախ որևէ մեկի ազդեցությունից:

Ռուսական «Sputnik V» դեղամիջոցը դարձել է աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութը, որը հիմնված է մարդու ադենովիրուսի վրա: Ներկայումս ռուս գիտնականների պատրաստած դեղամիջոցը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցակում պատվաստանյութերի լավագույն տասնյակում է: Ռուսաստանում պատվաստումների արշավը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 5-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում