ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները վաղեմության ժամկետ չունեն․ Գուտերեշ

ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները վաղեմության ժամկետ չունեն․ Գուտերեշ

ՄԱԿ-ի կանոնադրությունը չունի վաղեմության ժամկետ և մնում է արդիական մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար:

Այդ մասին կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ի պատիվ ՄԱԿ-ի օրվա: Նրա ելույթը տարածել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Մենք պետք է համախմբվենք գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Դա անելու համար մենք պետք է ապահովենք, որ բոլորին հասանելի լինեն կորոնավիրուսային պատվաստանյութերը՝ աշխարհի ցանկացած վայրում, և որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում