Թայվանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Թայվանի հյուսիս-արևելքում 6․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է չինական այս կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով 13:11-ին։

Էպիկենտրոնը գտնվում է ափամերձ հատվածում՝ Յիլան քաղաքից 22,7 կմ հարավ:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալները դեռ չեն հաղորդվում:

Կղզու արևելյան հատվածը համարվում է Ասիայի սեյսմիկ ամենավտանգավոր տարածքներից մեկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում