Սպիտակ տունը հաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունները նախատեսված են փետրվարի 12-ին
Սպիտակ տունը հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը նախատեսված է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը ՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
«Ռուսաստանն առաջարկել է հեռախոսազրույց անցկացնել երկուշաբթի օրը, մենք առաջարկել ենք շաբաթ օրը, և նրանք համաձայնել են»,- գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։ Իր հերթին, ամերիկացի առաջնորդի հանգստյան օրերի պաշտոնական ժամանակացույցում, որը տարածել է Սպիտակ տունը, ներկայումս նրա մասնակցությամբ միջոցառումներ չկան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։
Կարծիքներ