ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը
ԱՄՆ-ն էլ ավելի է կրճատում Ուկրաինայում իր դեսպանատան թիվը և բոլոր ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը: Այդ մասին ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք շարունակում ենք կրճատել Կիևում դեսպանատան մեր աշխատակիցների թիվը»,- ասել է նա։ «Մենք կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, անհապաղ լքել երկիրը: Այս փուլում մենք ցանկանում ենք շատ հստակ ասել. ցանկացած ամերիկացի պետք է հեռանա Ուկրաինայից որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում», - հավելել է Սալիվանը: .
Կարծիքներ