32-ամյա վարորդը ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու. Shamshyan.com

32-ամյա վարորդը ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու. Shamshyan.com

Այսօր ժամը 20:00-ի սահմաններում 32-ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում