Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28709 նոր դեպք
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 28,709 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 17,611,401 է:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Վարակի հետևանքով մեկ օրում հոսպիտալացվել է 2,187 մարդ, առողջացել է 61,938 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 16,271,880 է:
Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 409 վարակված: Մահերի ընդհանուր թիվը 364,901 է:
Կարծիքներ