Կուզբասի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երեք փրկարար, ևս երեքն անհայտ կորած են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած ողբերգական միջադեպից ընդհանուր առմամբ տուժել է 51 հոգի, որոնցից 39-ը հոսպիտալացվել են: Նրանցից չորսի վիճակը ծանր է:
Կուզբասի ածխահանքում ծխացման և պայթյունի մասին հաղորդումը ստացվել էր Երևանի ժամանակով՝ 17:08-ին, սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը հայտարարել է, որ ԱԻՆ-ը տվյալներ չունի «Լիստվյաժնայա» հանքում պայթյունի մասին:
ՌԴ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ ծխացումը տեղի է ունեցել 250 մ խորության վրա: Արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ պատահարի պատճառը ածխային փոշու բռնկումն է: Ծուխը օդափոխության համակարգի միջով տարածվել է ամբողջ ածխահանքում:
Կարծիքներ