Միշելն առաջարկել է 2030 թվականին նախապատրաստվել ԵՄ նոր ընդլայնմանը

Միշելն առաջարկել է 2030 թվականին նախապատրաստվել ԵՄ նոր ընդլայնմանը

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ում ժամանակն է զբաղվել ընդլայնման խնդրով:  

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Դա անհրաժեշտ է կապերի ամրապնդման և Եվրամիության հզորացման համար: Ժամանակն է առաջ շարժվել: Դեռ շատ աշխատանք կա անելու: Դա դժվար և երբեմն ցավոտ կլինի ինչպես ապագա անդամ պետությունների, այնպես էլ ԵՄ-ի համար: Ես կարծում եմ, որ վստահություն ստեղծելու համար մենք պետք է խոսենք ժամկետների և հանձնարարությունների մասին»,- ասել է Միշելը:

«Եվ ես առաջարկ ունեմ: Նախապատրաստելով ԵՄ հաջորդ ռազմավարական օրակարգը՝ մենք պետք է հստակ նպատակ դնենք մեր առջև։ Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք, երկու կողմից էլ, 2030 թվականին ընդլայնմանը»,-շարունակել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ժամանակն է խնդիրները լուծել պարզ և ազնիվ։ Նա հիշեցրել է, որ Արևմտյան Բալկանների համար դեպի ԵՄ ճանապարհը սկսվել է ավելի քան 20 տարի առաջ, 2003 թվականին Սալոնիկում կայացած Եվրոպական գագաթնաժողովը հաստատել է այդ պետությունների եվրոպական հեռանկարը: «Բայց դեպի ԵՄ ճանապարհի դանդաղ տեմպը հիասթափեցրել է շատերին, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիությունում», - նշել է Միշելը:

Նա նաև նշել է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության թեկնածուների կարգավիճակը: «Եվ նույն կարգավիճակն է սպասում Վրաստանին, երբ նա անհրաժեշտ քայլեր կանի։ Այնպես որ, հիմա ընդլայնումն այլևս երազանք չէ», - կարծում է Եվրախորհրդի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում