Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով փոստային բացիկը
Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1969-1982 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի (1923-1988թթ.) «Ինքնադիմանկար» աշխատանքը:
Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963թ.) կտավը: Բացիկի վրա նաև առկա են «100 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկը տպագրվել է 1000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Կարծիքներ