Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք:
Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, ինչի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 157 քաղաքացու հետազոտություն, որից 668-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 552 դեպք: Կատարվել է 22 612 թեստավորում:
Կարծիքներ