Ֆուտզալի ընտրանին մեկնել է Ֆրանսիա
Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին մեկնել է Ֆրանսիա:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանսիա, Սարո Գալստյանը և Վիտինյոն միացել են թիմին:
Ապրիլի 14-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի 6-րդ մրցափուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը:
Ռուսաստանի հավաքականի դեմ հանդիպման հետ համեմատած՝ մեր թիմի կազմում կան փոփոխություններ: Թիմ են վերադարձել Սարո Գալստյանը և Վիտինյոն: Փոխարենը, երկրորդ զգուշացման պատճառով Ֆրանսիայի դեմ հանդիպումը բաց կթողնի դարպասապահ Լուան Բարբոսան, որը թիմի հետ չի մեկնել Ֆրանսիա: \
Այսպիսով, Ֆրանսիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.
Արթուր Մկրտչյան - «Լեո»
Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)
Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Կարծիքներ