Ստամբուլում վրացիների և ադրբեջանցիների հետ փոխհրաձգության ժամանակ չեչեն է սպանվել
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու զինված խմբերի միջև, որի արդյունքում սպանվել է երկու մարդ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության աղբյուրներին, սպանված ռուսաստանցին ծագումով չեչեն էր: Միջադեպի երկրորդ զոհը ադրբեջանցի է: Փոխհրաձգությանը մասնակցել են նաև Սիրիայի և Վրաստանի քաղաքացիներ:
Ըստ առկա տվյալների, հրաձգությունը տեղի է ունեցել Բաշաքշեհիր շրջանում: Բերման է ենթարկվել երեք չեչեն, հայտնել է գործակալության աղբյուրը: Մնացած մասնակիցների որոնումը շարունակվում է:
Ըստ նախնական տվյալների, զինված ընդհարման պատճառը պարտքերի հետ կապված չլուծված հարցերն են: Մանրամասները ճշտվում են:
Կարծիքներ