ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ռուսաստանցի Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ-ը 5 մլն դոլար է խոստացել ռուսաստանցի Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա ՀԴԲ-ի կողմից հետախուզման մեջ է 2003 թվականից:

Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին Մոգիլևիչը ներգրավված է եղել «հազարավոր ներդրողներին խաբելու մի քանի միլիոն դոլար արժողությամբ սխեմայի մեջ», որն իրագործվել է Նյութաունում տեղակայված գրասենյակի օգնությամբ։

Ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ հազարավոր ներդրողներ կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար։

Մոգիլևիչը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին «Արբատ Պրեստիժի» գործի հետ կապված։ 2008 թվականի հունվարին Մոգիլևիչը և Վլադիմիր Նեկռասովը, ով «Արբատ Պրեստիժ» պարֆյումերային ցանցի համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը, ձերբակալվել էին Մոսկվայում՝ 49․5 մլն ռուբլու հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ 2009 թվականի հուլիսին երկուսն էլ ազատ են արձակվել երկրից չհեռանալու մասին ստորագրոթյամբ, իսկ 2011 թվականի գարնանը նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը փակվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում