Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ЗИЛ-ի հետնամասի մեջ
Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 1958-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիբոլիներով տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Կարծիքներ