Ֆրանսիայի ոստիկանությունը թմրանյութի փոխարեն քաղցրավենիք է առգրավել
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզից ոչ հեռու իրականացված հատուկ գործողության ընթացքում առգրավել է «թմրանյութի խոշոր խմբաքանակ»՝ 1 մլն եվրո արժեքով, սակայն ավելի ուշ պարզվել է, որ առգրավված հաբերը և անհայտ ծագման վարդագույն փոշին ոչ թե էքստազի են, ինչպես ենթադրվում էր, այլ ելակի կոնֆետներ և մարմելադի փոշի։ Այս մասին հայտնում է 5 minutes RTL-ը։
Խուզարկությունը կատարվել է Սեն-Ուեն կոմունայի նարկոլաբորատորիայում։ Իրավապահների տվյալներով՝ այնտեղ արտադրվում են սինթետիկ թմրանյութեր, որոնք այնուհետև տարածվում են անօրինական երեկույթների կազմակերպիչների կողմից։
Առգրավվածն ուղարկվել է թունաբանական փորձաքննության, որի ժամանակ էլ ճշմարտությունը երևան է եկել։
Կարծիքներ