Հայ ծանրորդներն Ավստրիայի թիմի կազմում կմասնակցեն եվրոպական ակումբային մրցաշարին
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Հակոբ Մկրտչյանը և Անդրանիկ Կարապետյանը կմասնակցեն առաջին անգամ անցկացվող ծանրամարտի ակումբային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ավստրիայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը: Գերմանիայում կայանալիք մրցաշարին` Ավստրիայի թիմի կազմում, որպես լեգիոնական կմասնակցեն Հայաստանի ընտրանու անդամներ Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը:
«Առաջին անգամ անցկացվող այս մրցաշարը կոչում են նաև ծանրամարտի «Չեմպիոնների լիգա»: Թեպետ անցկացվում է առաջին անգամ, սակայն շարունակական բնույթ է կրելու»,-ասաց Մարտիրոսյանը:
Ավստրիայի թիմի կազմում ընդգրկված կլինեն Սարգիս Մարտիրոսյանը, Հմայակ Մինասյանը, ինչպես նաև Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը: Ակումբային մրցաշարը, ոչ թե քաշային կարգերով կլինի, այլ թիմերի վաստակած միավորներով էլ կորոշվի հաղթողը:
Մրցաշարին մասնակցում են Ավստրիայի, Անգլիայի և Գերմանիայի թիմերը: Մրցաշարին աջակցում է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան:
Կարծիքներ