Լիլի Մորտոն Երևանի ավագանու ընտրություններում ներառված կլինի Տիգրան Արզաքանցյանի կուսակցության կազմում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ են հասել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նրա հետ, որը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը:
Հարցին՝ իսկ սպասե՞ք նորությունների, նա պատասխանեց. «Այո, կարող եք սպասել նորությունների, ավելին այս պահին չեմ կարող ասել»:
Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:
Կարծիքներ