Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 457 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 355 հազար մարդ: Օջախը գտնվել է 95 կմ խորության վրա:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Կարծիքներ