Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին:
Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին: Երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թաիլանդցի բռնցքամարիկին, իսկ 3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին: Մարտից հետո Բաչկովը ցույց տվեց, որ զարմացած է մրցավարների որոշումից:
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Չալոյանը հաղթանակ էր տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:
Կարծիքներ